Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով, հանդիպումը նախատեսված է Թեհրանում, ներկա պահին իրանցի գործընկերների հետ մշակվում են հանդիպման մանրամասները, վերջնական որոշում դեռ չկա։ Կոստանյանը պարզաբանել է, որ հրավերը հասցեագրվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է նշված ձևաչափով բանակցությունների։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։