Մինչև տարեվերջ նահատակների և պատերազմի վետերանների 1500 ընտանիքներ կապահովվեն բնակարաններով
 Մինչև տարեվերջ նահատակների և պատերազմի վետերանների 1500 ընտանիքներ կապահովվեն բնակարաններով
15:51     20 10 2023    
Մինչև այս տարեվերջ նահատակների և պատերազմի վետերանների 1500 ընտանիքների կտրամադրվեն բնակարաններ կամ առանձնատներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր սոցիալական ծառայությունների գործակալության փոխնախագահ Զաուր Իբրահիմովը։

Նրա խոսքով, նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ բնակարանաշինության ծրագիրը վերջին տարիներին ավելացվել է ավելի քան հինգ անգամ. «Այս տարի նահատակների և պատերազմի վետերանների 850 ընտանիքներ ապահովվել են առանձնատներով և բնակարաններով։ Մինչև տարեվերջ այս կատեգորիայի ևս 1500 ընտանիք կապահովվի բնակարանով»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս