Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» թեմայով միջազգային համաժողովում:
Նրա խոսքով, Աֆրիկայում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում իրականացվող նեոգաղութատիրության քաղաքականությունը հանգեցրել է միլիոնավոր մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման։
«Սրա համար ուղղակի պատասխանատվություն են կրում ագրեսոր պետությունները։ Ալժիրում, որը ֆրանսիական գաղութ էր, 20-րդ դարի երկրորդ կեսին մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվում էին։
Մեր տարածաշրջանի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը նույնպես ուղղված է ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ Հարավային Կովկասում հակամարտությունների նոր օջախներ ստեղծելուն և սպառնում է կայուն խաղաղ գործընթացին։ Իսկ Չմիավորման շարժումը, որը վերջին տարիներին որոշակի հաջողությունների է հասել Ադրբեջանի նախագահությամբ, շատ կարևոր է մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասել է նա։
Zinvor.info