Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են «Erciyes 2023» զորավարժություններին
 Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են «Erciyes 2023» զորավարժություններին
19:40     19 10 2023    
Ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցում են՝ Թուրքիայի Հանրապետության Կայսերի քաղաքում անցկացվող «Erciyes – 2023» զորավարժություններին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները, որոնցում ներգրավված է Ադրբեջանի Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատը, հաջողությամբ կատարվում են։

«Erciyes 2023» զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացված է՝ փոխգործակցության ընթացքում մարտական համակարգման, փորձի փոխանակման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման, ինչպես նաև զինծառայողների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Erciyes-2023  


Լրահոս