Բայրամովը Ֆիդանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
 Բայրամովը Ֆիդանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
09:39     19 10 2023    
Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ինչպես հայտնել են Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունում, հանդիպումը կայացել է Ջիդայում (Սաուդյան Արաբիա) Իսլամական համագործակցության կազմակերպության Գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, ռազմավարական դաշնակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր, տարածաշրջանում ընթացող գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Շուշայում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստում քննարկված հարցերի, ինչպես նաև մինչև տարեվերջ կայանալիք բազմակողմ ձևաչափով միջոցառումներին երկու երկրների մասնակցության շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ֆիդան  


Լրահոս