Ինչպես հայտնել են
Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունում, հանդիպումը կայացել է Ջիդայում (Սաուդյան Արաբիա) Իսլամական համագործակցության կազմակերպության Գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, ռազմավարական դաշնակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր, տարածաշրջանում ընթացող գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Շուշայում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստում քննարկված հարցերի, ինչպես նաև մինչև տարեվերջ կայանալիք բազմակողմ ձևաչափով միջոցառումներին երկու երկրների մասնակցության շուրջ: