Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը 1,6 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինցի փախստականներին աջակցելու համար
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանը 1,6 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինցի փախստականներին աջակցելու համար
09:11     19 10 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 18-ին Ջիդայում (Սաուդյան Արաբիա) մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության Գործադիր կոմիտեի արտահերթ նիստին՝ նվիրված պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին։

Ինչպես հայտնում են Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունից, նիստում նախարարն ընդգծել է Ադրբեջանի խորը մտահոգությունը վերջին իրադարձությունների և իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում աճող էսկալացիայի կապակցությամբ։ Արտգործնախարարը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է սրբավայրերի, քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության կարևորությունը՝ կանխելու խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգները և իրավիճակի սրումը։

Նշել է, որ մտահոգիչ է հակամարտության աշխարհագրության հնարավոր ընդլայնումը, և ընդգծել խաղաղ բանակցություններին սպառնացող քայլերի դեմ միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությունը։ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը, միշտ հավատարիմ լինելով իսլամական համերաշխությանը՝ աջակցում է Պաղեստինի ժողովրդի՝ հանուն պետականության պայքարին: Նա ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն կողմ է հանդես գալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետության սկզբունքով՝ Արևելյան Երուսաղեմում Պաղեստինի մայրաքաղաքով, միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս