Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, ելույթ ունենալով Անկարայում՝ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթանակից հետո» պանելային քննարկման ժամանակ։
Դիվանագետն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի նախկին խումբը, որը ստեղծվել է իբր հակամարտության լուծում գտնելու նպատակով, այս տարիների ընթացքում նույնպես անտեսել է ադրբեջանական կողմի կոչերը։
Նրա խոսքով, բացառությամբ մի քանի երկրների, համաշխարհային հանրությունն ամբողջությամբ անտեսել է ադրբեջանական տարածքների օկուպացման և այդ հողերում էթնիկ զտումների փաստերը: Այս ամենը վկայում է մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականության մասին, ասել է Մամեդովը։