Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հերթական դատական նիստում ցուցմունք են տալիս տուժողները։
Ի պատասխան նրանց ցուցմունքի՝ Վագիֆ Խաչատուրյանը հայտարարել է, որ Մեշալիի դեպքերի մեղավորները Հայաստանից և արտերկրից ժամանած անձինք են։ Նա նշել է, որ դրանք բոլորը ՀՅԴ-ի անդամներ էին։
Խաչատուրյանը հայտարարել է, որ ինքը չի մասնակցել այդ իրադարձություններին։ Դատական նիստում ցուցմունք տված տուժողները նշել են, որ ճանաչում են Վագիֆ Խաչատուրյանին, և որ նա Մեշալիում հանցագործություն կատարածներից է։
Վագիֆ Խաչատուրյանը պատմել է, որ Մեշալի գյուղի վրա հարձակման ծրագիրը մշակվել է մեկ օր առաջ Խանքենդիում, այդ ջոկատի ղեկավարները Խանքենդիից էին, և ինքը չգիտի նրանց անունները. «Ես ճանաչում եմ միայն այդ դեպքերին մասնակցած համագյուղացիներիս: Մյուսներին չեմ ճանաչում»: