Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հնչեցրած պնդումների հետ։
«Հաշվի առնելով, որ Հայաստանը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և գրեթե 30 տարի օկուպացման տակ է պահել ադրբեջանական տարածքները, լուրջ չէ, որ Հայաստանի վարչապետը կոչ է անում տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը քառակուսի կիլոմետրով չափել:
«Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի իբր «արտատարածքային» լինելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարություններին, ապա հարկ է հիշեցնել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը կատարում է երթևեկության անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունը՝ ստեղծելով սահմանային անցակետ՝ կանխելու Հայաստանի նենգ քայլերը, Հայաստանը առիթ բաց չի թողնում չարաշահելու այս ճանապարհը՝ հակառակ վարչապետի ստորագրած Եռակողմ հայտարարության։ Հարկ է նշել, որ Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ, և հակառակն ապացուցելու փորձերն անհիմն են»։