Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հնչեցրած պնդումների հետ։
«Հայտնի է, որ Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային նախագծերից ռազմական ագրեսիայի և տարածքային հավակնությունների պատճառով։ Ավելին, Հայաստանը կարծես թե մտադիր չէ դադարեցնել դա նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ազատագրեց իր տարածքները։ Հայկական կողմը քաջ գիտակցում է, որ պարտավորություն կա կազմակերպել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով և միևնույն ժամանակ ապահովել անվտանգությունն այս ուղղությամբ։
Հայաստանը պարտավոր է նաև ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Ցավոք, այս երկիրը կրկին բաց է թողնում նման հնարավորությունը:
Ավտոմոբիլային ճանապարհների և երկաթգծի կառուցման մասին համաձայնագրի ստորագրումը, որոնք Ադրբեջանը կկապեն Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը մշտապես դրական ներդրում է ունենում տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների զարգացման գործում՝ օգտագործելով այլընտրանքային երթուղիներ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։