Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
09:08     18 10 2023    
2023 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս երկիրը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու մեղադրանքները Ադրբեջանի հասցեին և խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ արված հայտարարությունների։

ԱԳՆ պատասխան հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորական է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես խաղաղասեր, ժողովրդավարական, միջազգային իրավունքը հարգող երկիր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս