Ինչպես
Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Փարվիզ Սադրադդինովը, ծառայության ղեկավար Մուրսալ Իբրահիմովի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է նախագահ Իլհամ Ալիևի՝ 2012թ. հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը (աշնանային զորակոչ) զորակոչի և զորացրման մասին հրամանագրի կատարումը:
Նշվել է, որ շարունակվում է Զինված ուժերի որակյալ համալրումը, ձեռնարկվում են համալիր միջոցառումներ ադրբեջանական բանակ զորակոչի ու բաշխման թափանցիկության ու օբյեկտիվության համար։
Zinvor.info