Ադրբեջանը միացել է ՄԱԿ-ի կիբեռհանցագործության դեմ կոնվենցիային
  Ադրբեջանը միացել է ՄԱԿ-ի կիբեռհանցագործության դեմ կոնվենցիային
12:58     28 10 2025    
Հոկտեմբերի 25-26-ին Վիետնամի Հանոյ քաղաքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի կիբեռհանցագործության դեմ կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Վիետնամի նախագահ Լուոնգ Քուոնգը, տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան կարգադրության հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության անունից կոնվենցիան ստորագրել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը։

Այն փաստը, որ Ադրբեջանը տվյալ կոնվենցիան ստորագրած առաջին երկրներից է, ցույց է տալիս մեր երկրի ներդրումը կիբեռհանցագործության դեմ պայքարի և համաշխարհային կիբեռմիջավայրի անվտանգության ապահովման միջազգային համագործակցության գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ