Արտաքին քաղաքական գերատեսչությունից
Zinvor.info-յին տեղեկացրել են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը վերաբերող հարցեր։
Կողմերը նշել են, որ Շուշայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվեց Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները, երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական կապերի խորհրդանիշն է։ Ընդգծվել է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, կապի, մշակութային և հումանիտար, անվտանգության և մի շարք այլ ոլորտներում բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությանը, վստահություն է հայտնվել, որ այս տարի Գաբալայում անցկացված գագաթնաժողովը կնպաստի կազմակերպության հետագա ամրապնդմանը։