Թուրքիայի ԱԳՆ փոխղեկավարը ժամանել է Բաքու
 Թուրքիայի ԱԳՆ փոխղեկավարը ժամանել է Բաքու
16:05     27 10 2025    
Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջին այցով գտնվում է Ադրբեջանում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը հղումով, Էքինջին Բաքու է ժամանել քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար։

Այցի ընթացքում Բերիս Էքինջին այցելել է Թուրքիայի դեսպանատուն և ծաղիկներ դրել Նահատակների ծառուղում և թուրք նահատակների հուշահամալիրին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան