Պակիստանի Սենատի նախագահը ժամանել է Ադրբեջան
  Պակիստանի Սենատի նախագահը ժամանել է Ադրբեջան
12:47     28 10 2025    
Պակիստանի Սենատի նախագահ Սեյիդ Յուսուֆ Ռեզա Գիլանին ժամանել է Ադրբեջան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա մասնակցելու է Ադրբեջանի Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են Միլլի Մեջլիսի (խորհրդարան) փոխնախագահ Մուսա Գասիմլին, Ադրբեջան-Պակիստան միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Քյամալեդդին Գաֆարովը և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան