Խաղաղապահները շարունակում են փակել իրենց դիրքերը Ղարաբաղում
  Խաղաղապահները շարունակում են փակել իրենց դիրքերը Ղարաբաղում
10:42     12 10 2023    
Սեպտեմբերի 19-ից ռուս խաղաղապահները Ղարաբաղում փակել են 6 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից փակվել են ռուս խաղաղապահների վեց դիտակետեր և 15 ժամանակավոր դիտակետեր»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշել են նախարարությունում։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) տեղակայվել է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում՝ «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետի» համաձայն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   ՌԴ  


Լրահոս