Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Նատալի Ալեքսանյանը։
«Ոչ, մարդիկ որոշեցին, որ իրենց նպատակը Հայաստանն ու հայերին թալանելն է, վարկաբեկելն է, ով իրենց դեմ ինչ-որ բան է գրել։ Թող անեն, թող զբաղվեն սև փիարով, թող իմ անունը հնչի ամբողջ երկրում, վերջում կտեսնենք, թե ով է ազնիվ, ով արտասահմանյան գործակալ։
Իսկ ընդդիմությանը ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ երկիրը ձեզնից կմաքրվի։ Դուք կհայտնվեք բանտախցում, այլ ելք չունեք։ Վաճառեք ձեր ունեցվածքը և փախեք երկրից, քանի դեռ ժամանակ կա: Ռոբերտ, Սերժ և մնացածները կամաց-կամաց զբաղվեք ձեր ունեցվածքի հարցերով, որովհետև շուտով ես կզբաղվեմ դրանցով և հանրությանը ցույց կտամ, թե ինչ առասպելական հարստություններ ունեք։ Այդ ժամանակ ղարաբաղցիները կտեսնեն, թե որտեղ են նրանց իրական փողերը։
Ես կետ առ կետ ցույց կտամ ղարաբաղցի հայերին, թե ինչպես եք դուք 30 տարի խաբել ու թալանել նրանց։ Այն ժամանակ դուք լիարժեք պատասխան կտաք ձեր հայրենակիցներին: Ինձ չեն կարող վախեցնել, սարսափեցնել կամ կանգնեցնել: Ես գնալու եմ մինչև վերջ և իմ հայրենակիցների օգնությամբ կպոկեմ ձեր դիմակները: Հերիք է, բավական է»,- գրում է բլոգեր Նատալի Ալեքսանյանը։
Zinvor.info