Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» (AZD) ՓԲԸ հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Այբենիզ Իսմայիլովան։
Նրա խոսքով, Ֆիզուլի-Աղբենդ երկաթգծի 60%-ից ավելին պատրաստ է. «Միջանցքի երկայնքով կկառուցվեն 3 թունել, տասնյակ կամուրջներ և 9 երկաթուղային կայաններ։ Թուրքական ընկերությունների կողմից Հաքարի գետի վրայով 418 մետր երկարությամբ երկաթուղային կամրջի կառուցումը կավարտվի մոտ ժամանակներում»։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2021 թվականի փետրվարի 15-ին Ֆիզուլիի շրջան կատարած այցի ընթացքում դրվել է Հորադիզ-Ագբենդ երկաթուղային գծի հիմքը։
Zinvor.info