Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։
Դատական նիստին ներկա էին մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Տուժող Լալա Իսմայիլովան հայտնել է, որ հայկական զինված ուժերի հարձակումների հետևանքով ստիպված է եղել լքել Զանգիլանի շրջանի Յուխարը Եմեզլի գյուղը։
Խավեր Շուքյուրովան ցուցմունքում նշել է, որ 1993 թվականի հոկտեմբերին, Հայաստանի Զինված ուժերի կողմից Զանգիլանի շրջանի Հավալը գյուղի օկուպացիայի հետևանքով, ստիպված է եղել լքել հայրենի հողը։
Տուժողները պատասխանել են նաև մեղադրյալների, այդ թվում՝ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև մեղադրյալների պաշտպանների հարցերին։
Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 18-ին։