Այսպես Թրամփը կասեցրեց 907-րդ ուղղումը
  Այսպես Թրամփը կասեցրեց 907-րդ ուղղումը
15:18     15 08 2025    
ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնական ամսագիրը՝ Federal Register-ը, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը կասեցնելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, փաստաթղթում ասվում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների ուժով, ներառյալ 2002 թվականի «Արտաքին գործողությունների ֆինանսավորման, արտահանման ֆինանսավորման և դրանց հետ կապված ծրագրերի մասին» օրենքի II գլուխը (օրենք թիվ 107-115), սույնով որոշում և հավաստում եմ, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի (օրենք թիվ 102-511) 907-րդ բաժնի կասեցումը Ադրբեջանի նկատմամբ՝

անհրաժեշտ է ԱՄՆ-ի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար;
անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի Զինված ուժերի կամ կոալիցիոն գործընկերների մարտական պատրաստվածությանն աջակցելու համար;
կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար;
չի խաթարի կամ չի խանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացիկ ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։
Համապատասխանաբար, ես սույնով երկարաձգում եմ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կասեցումը»։

Պետքարտուղարին հանձնարարվում է հրապարակել այս որոշումը Դաշնային գրանցամատյանում և ուղարկել այն և հուշագիրը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թրամփ   907  


Լրահոս