Ադրբեջանցի դիվանագետը ներառվել է CERF խորհրդատվական խմբի կազմում
 Ադրբեջանցի դիվանագետը ներառվել է CERF խորհրդատվական խմբի կազմում
12:37     16 08 2025    
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշանակել է Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) խորհրդատվական խմբի 12 նոր անդամներ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նրանց թվում է ԱՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր Միջազգային զարգացման ադրբեջանական գործակալության (AIDA) տնօրեն Էլմեդդին Մեհդիևը։

Նշանակված այլ ներկայացուցիչների թվում են Կանադայի, Կոտ դ'Իվուարի, Դանիայի, Գամբիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նիգերի, Նորվեգիայի, Կատարի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության և Շվեդիայի պատվիրակները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   CERF  


Լրահոս