Ռուս խաղաղապահները ևս երկու դիտակետ են փակել Ղարաբաղում
 Ռուս խաղաղապահները ևս երկու դիտակետ են փակել Ղարաբաղում
11:33     09 10 2023    
Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները վերջին օրերի ընթացքում փակել են երեք դիտակետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին խաղաղապահները փակել էին մեկ, իսկ մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, երեք դիտակետ։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) տեղակայվել է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում՝ «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսսատանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության» 3-րդ կետի համաձայն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ