Իլհամ Ալիեւ. «Հակամարտության վերաբերյալ շատ հարցեր կան»
  Իլհամ Ալիեւ.  «Հակամարտության վերաբերյալ շատ հարցեր կան»
17:31     13 04 2021    
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ADA համալսարանին, պարոն Փաշաևին, նման միջոցառում կազմակերպելու համար: Ուրախ եմ, որ համալսարանը կարճ ժամանակում հաստատել է միջազգային լայն կապեր: Շնորհակալություն եմ հայտնում նաև միջոցառման մասնակիցներին: Այսպիսով, պատերազմից հետո իրավիճակը փոխվել է: Չնայած հրադադարին, հակամարտության վերաբերյալ դեռ շատ հարցեր են մնում:

Այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ADA համալսարանում կայացած «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հակամարտությունից հետո» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

Նախագահը նշել է, որ մենք տեսնում ենք ադրբեջանական ժողովրդի հետաքրքրությունը տարածաշրջանում, ինչպես նաև նրանց համերաշխությունը, ովքեր երեսուն տարի տառապել են Հայաստանի օկուպացիայից: Հետկոնֆլիկտային փուլի մասին խոսելուց առաջ մենք պետք է հասկանանք, որ այդ տարածքները 30 տարի շարունակ օկուպացիայի տակ են եղել: Մենք չենք կարող մեր հիշողությունից ջնջել այն մարդկանց տառապանքները, որոնք կորցրել են իրենց մերձավորներին, իրենց բուն հողերում զրկվել են կյանքի հիմնարար իրավունքներից:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս