Պուտին. Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ
  Պուտին.  Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ
10:14     06 10 2023    
Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Վալդայ ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ Երևանը կարող էր Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն Հայաստանի ղեկավարությունը մերժել է դա:

Թե երբ և ինչ ձևով Ադրբեջանը սահմանադրական կարգ կհաստատի Ղարաբաղում, միայն ժամանակի հարց էր, ասել է Պուտինը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս