ՌԴ ՊՆ. Խաղաղապահները վերահսկում են երթևեկությունը Ղարաբաղի ճանապարհներին
 ՌԴ ՊՆ.  Խաղաղապահները վերահսկում են երթևեկությունը Ղարաբաղի ճանապարհներին
12:28     05 10 2023    
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահները վերահսկում են մեքենաների տեղաշարժը ճանապարհներին։

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակը, ինչպես նաև վերահսկում են ավտոմոբիլների տեղաշարժը ընդհանուր օգտագործման ճանապարհներին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է նախարարության տելեգրամյան ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ՊՆ  


Լրահոս