Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
 Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
09:26     05 10 2023    
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շոշափելի հումանիտար օգնության, ինչպես նաև էներգետիկ ոլորտին աջակցության համար՝ հատկապես ձմեռային սեզոնին:

Հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վլադիմիր-Զելենսկի   Իլհամ-Ալիև  


Լրահոս