Բելգիայում Ադրբեջանի դեսպանը հայտնել է հայ արմատականների՝ դեսպանատան վրա հարձակվելու ծրագրերի մասին
 Բելգիայում Ադրբեջանի դեսպանը հայտնել է հայ արմատականների՝ դեսպանատան վրա հարձակվելու ծրագրերի մասին
10:04     02 10 2023    
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում (ԵՄ) առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը հայտարարել է, որ «հայկական սփյուռքի ծայրահեղական կազմակերպությունների» ներկայացուցիչները, որոնք բնակվում են Բելգիայում, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կդիմեն բռնության։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագետը գրել է սոցցանցի իր էջում։

Սադիգովը պարզաբանել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին Բելգիայի հայկական սփյուռքի ծայրահեղականները Ֆրանսիայից ժամանած նմանատիպ արմատականների հետ հանրահավաք կկազմակերպեն Բրյուսելի Ռոբերտ Շումանի ճանապարհային հանգույցի մոտ:

«Ըստ տեղեկությունների՝ հանրահավաքից հետո ծայրահեղական խմբավորումները նախատեսում են բռնություն կիրառել Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ, որը գտնվում է Թերվյուրենի պողոտա 282 հասցեում։ Այս մասին տեղեկացվել են Բելգիայի ԱԳՆ-ն և Բրյուսելի ոստիկանությունը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ հրավիրված են նաև մի քանի բելգիացի քաղաքական գործիչներ։ Այս սադրանքը հաջորդելու է սեպտեմբերի 29-ին Բեյրութում և սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հայ արմատականների վերջին նմանատիպ բռնություններին»,- ընդգծել է դիվանագետը։

Նշելով մոտալուտ սպառնալիքի բարձր մակարդակը՝ Վագիֆ Սադիգովը հավելել է, որ ակնկալում է, որ ոստիկանությունը կպաշտպանի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը։

«Հուսով եմ, որ ողջախոհությունը կհաղթի»,- եզրափակել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բելգիա   Ադրբեջան  


Լրահոս