Սահիբա Գաֆարովայի հայտարարությունը: Ոչ ոք չի ստիպում հայերին հեռանալ Ղարաբաղից
  Սահիբա Գաֆարովայի հայտարարությունը:  Ոչ ոք չի ստիպում հայերին հեռանալ Ղարաբաղից
12:23     29 09 2023    
Ոչ ոք հայ բնակիչներին չի ստիպում լքել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, դա նրա ազատ ընտրությունն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-n, այս մասին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվետի հետ հանդիպմանն ասել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նա նշել է, որ երկխոսություն է անցկացվում Ղարաբաղի հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելու շուրջ, և կարճ ժամանակում երկու հանդիպում է կայացել Ադրբեջանի և Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։

Գաֆարովան ասել է, որ Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են. «Նրանց բոլոր իրավունքները կապահովվեն ադրբեջանական օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Նրանց ոչ ոք չի ստիպում հեռանալ Ղարաբաղից։ Եթե ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, դա նրա ազատ ընտրությունն է, և Ադրբեջանը ապահովում է նրանց տեղաշարժի ազատություն ու անվտանգություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ղարաբաղ  


Լրահոս