Դավիթ Բաբայանը հանձնվում է Ադրբեջանի իշխանություններին
  Դավիթ Բաբայանը հանձնվում է Ադրբեջանի իշխանություններին
10:58     28 09 2023    
«Արցախի նախկին նախագահի» «խորհրդական», խամաճիկ ռեժիմի նախկին «արտգործնախարար» Դավիթ Բաբայանը որոշել է Խանքենդիից մեկնել Շուշա՝ Ադրբեջանի իշխանություններին հանձնվելու համար, հայտնում է Zinvor.info-ն։

«Սիրելի ընկերներ, կուսակիցներ. Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր գնալ Շուշա։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ սիրելիներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չհայտնվելը, կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս է հասցնելու մեր ժողովրդին, շատերին, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատասեր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված պահապան մեր ժողովրդին թող Ամենազորը փոքրացնի նրա տառապանքը և ամոքի վերքերը»,- գրել է Բաբայանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դավիթ-Բաբայան   Ադրբեջան  


Լրահոս