Միլորադ Դոդիկ. Ես խաղաղություն և առաջընթաց եմ մաղթում Ղարաբաղի տարածաշրջանին և ողջ Ադրբեջանին
  Միլորադ Դոդիկ.  Ես խաղաղություն և առաջընթաց եմ մաղթում Ղարաբաղի տարածաշրջանին և ողջ Ադրբեջանին
12:04     27 09 2023    
Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է.

«Պարոն նախագահ.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել օգոստոսի 20-ին Ձերդ գերազանցության հետ Բուդապեշտում հանդիպելու և հետագա համագործակցության հարցերը քննարկելու հնարավորության համար։

Ուշադիր հետևում եմ Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Ուզում եմ նշել, որ երկարամյա վեճերի լուծումը պահանջում է ուժեղ և խելացի առաջնորդի քաջություն և իմաստություն, ինչպես դա տեղի է ունեցել համաշխարհային բազմաթիվ պետությունների պատմության մեջ։

Հուսով եմ, որ ստեղծված նոր իրավիճակը հնարավորություններ կբացի տարածաշրջանի և նրա բնակիչների լիարժեք ինտեգրման համար, խաղաղություն և առաջընթաց եմ մաղթում Ղարաբաղի տարածաշրջանին և ողջ Ադրբեջանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Դոդիկ   Իլհամ-Ալիև  


Լրահոս