Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Էլմար Ջամալովը Միլլի Մեջլիսում՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով հանրային լսումների ժամանակ, որը կազմակերպել էր Իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեն։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձի հետ կապված իրավական ասպեկտների շարքում կարևոր դեր է խաղում՝ Հայաստանի և նրանց հովանավորների կողմից Արևմտյան Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցների դեմ դարեր շարունակ կատարված հանցագործությունների բացահայտումն ու ապացուցումը, մեղավորներին միջազգային չափանիշներին համապատասխան պատասխանատվության ենթարկելը», - նշել է նա գլխավոր դատախազի տեղակալը։