Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ռուսական համայնքի հայտարարության մեջ։
«Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումները և սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի ու Ղարաբաղի հայազգի ներկայացուցիչների միջև հանդիպումը վերջ դրեցին՝ երկարաժամկետ հակամարտությանը։ Հենց հաջորդ օրը Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների խնդրանքով՝ սոցիալական և հումանիտար հարցերի քննարկման համատեքստում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհով ուղարկվել է 2 բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի միջոցներով, ինչպես նաև 2 ավտոմեքենա՝ հացով։
Մենք՝ Ադրբեջանի ռուս բնակչությունը, վստահ ենք, որ Ղարաբաղի տարածաշրջանի հայերի վերաինտեգրման սոցիալ-տնտեսական ծրագիրը լիովին համապատասխանում է՝ Հանրապետության Սահմանադրության բոլոր իրավունքներին և նորմերին։ Ադրբեջանն ավանդաբար բազմազգ, բազմամշակութային երկիր է, որտեղ շատ էթնիկ խմբեր ապրում են խաղաղության և ներդաշնակության պայմաններում: Մեր պատմության ողջ ընթացքում միշտ խաղաղություն է եղել մեր երկրում ապրող բոլոր ժողովուրդների միջև՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից։ Եկել է՝ ողջ Հարավային Կովկասի համար խաղաղության, զարգացման ու բարգավաճման ժամանակը»,- ասված է հայտարարության մեջ։