Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։
Երկուստեք նշվել է՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ՌԽԶ-ի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում՝ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչների ներկայությամբ՝ Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների և Ղարաբաղի հայ բնակչության միջև սկսված շփումներին։
Քննարկվել են՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համահունչ՝ հիմնականում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով:
Zinvor.info