Ինչպես հաղորդում է Ազերթաջը, այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նշելով, որ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում մեր զինվորականները ցուցաբերել են մեծ հերոսություն, խիզախություն և պրոֆեսիոնալիզմ, պետության ղեկավարն ընդգծել է. «Բարդ տեղանքի պայմաններում, երկար տարիներ ինժեներական լայնածավալ աշխատանքների արդյունքում հակառակորդի կողմից կառուցված ամրությունների առկայութունը, չնայած թշնամու դիրքերի՝ բարձունքներում և շահավետ վայրերում տեղակայմանը, մեր զինվորականները դրսևորեցին հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և կարճ ժամանակում բոլոր ուղղություններով զգալի ռազմական հաջողությունների հասան։ Ամբողջությամբ ոչնչացվել է բանակի զգալի մասը, որը հայկական պետության կողմից ապօրինի տեղակայվել է ադրբեջանական տարածքներում և դեռևս դուրս չի բերվել՝ չնայած Հայաստանի պարտավորություններին։ Ոչնչացվել և շարքից դուրս է բերվել ռազմական տեխնիկան»։
Zinvor.info