Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսական կողմին
 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսական կողմին
09:19     21 09 2023    
Սեպտեմբերի 20-ին Ջանյաթագ գյուղի մոտ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պատկանող UAZ Patriot մակնիշի ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով զոհվել են խաղաղապահ զորախմբի զինծառայողներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, միջադեպի բոլոր պատճառները հետաքննելու համար տեղում աշխատում են Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները։

«Մենք ափսոսանք ենք հայտնում տեղի ունեցածի համար, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին»,- ասված է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս