Պուտին. Ռուսաստանը կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ
 Պուտին.  Ռուսաստանը կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ
17:19     20 09 2023    
Մոսկվան մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Ղարաբաղի հայազգի բնակիչների ներկայացուցիչների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը մեկնաբանելով՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Նրա խոսքով, ռուսական կողմն ակնկալում է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը «հնարավոր կլինի տեղափոխվել խաղաղ ճանապարհ»։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ «ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս