Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը կրկին ապացուցեց, որ շարունակում է տարածքային պահանջներ ունենալ
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանը կրկին ապացուցեց, որ շարունակում է տարածքային պահանջներ ունենալ
12:39     19 09 2023    
Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ շարունակում է տարածքային պահանջներ ունենալ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Էր-Ռիյադում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանում Հայաստանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի Ազըխ և Թաղլար քարանձավները Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելուն։ Սա վկայում է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային հավակնությունների մասին»,- նշել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս