Ադրբեջանի ՌԾՈՒ հրամանատարն ուղևորվել է ԱՄՆ
 Ադրբեջանի ՌԾՈՒ հրամանատարն ուղևորվել է ԱՄՆ
09:37     19 09 2023    
Ադրբեջանի ԶՈՒ Ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովն ուղևորվել է ԱՄՆ՝ այդ երկրի Ռազմածովային ուժերի հրամանատարության հրավերով:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը։

Սուբհան Բեքիրովը կմասնակցի Ռազմածովային ուժերի 25-րդ միջազգային գիտաժողովին, որը կանցկացվի ԱՄՆ Նյուպորտ քաղաքում՝ 90 երկրների Ռազմածովային ուժերի հրամանատարների և տարբեր հեղինակավոր ծովային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։

Միջոցառման հիմնական նպատակն է քննարկումներ անցկացնել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ռազմածովային ուժերի և քաղաքացիական ծովային կազմակերպությունների կողմից ծովային տրանսպորտի նավիգացիոն անվտանգության ապահովումը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ պայքարի կազմակերպումը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ   ԱՄՆ  


Լրահոս