Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, կան զանգվածային գերեզմաններ
 Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, կան զանգվածային գերեզմաններ
17:50     18 09 2023    
«Բախումների ժամանակ անհետ կորչում են քաղաքացիական անձինք»:

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն «Անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և գլոբալ ջանքերի ավելացում» միջազգային համաժողովում ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը:

Նա ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել մի ինստիտուտ, որը կզբաղվի՝ 20-րդ դարի 90-ականների սկզբին Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած հակամարտության հետևանքով անհետ կորածների հարզով:

«Հակառակորդի թիրախն էին՝ ադրբեջանցի խաղաղ բնակիչները և նրանց ընտանիքների անդամները: Միջազգային իրավունքի համաձայն՝ ընտանիքներն իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ իրենց անհետ կորած հարազատների մասին։ Բայց ադրբեջանական ընտանիքները 30 տարի է՝ չեն կարողանում տեղեկատվություն ստանալ իրենց անհետ կորած հարազատների մասին։ Ներկայումս ազատագրված տարածքներում մեզ հայտնի թաղումների պեղումները կանխող հիմնական գործոնը ականներն են։ Հանձնաժողովին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ազատագրված տարածքներում, միաժամանակ՝ այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, կան զանգվածային գերեզմաններ։ Պլանի համաձայն՝ այս տարածքներում կատարվում են պեղումներ և արտաշիրիմման աշխատանքներ՝ թաղման վայրերը բացահայտելու նպատակով»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս