Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումների մասին, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինը` ի պատասխան այն հարցի, թե սպասվո՞ւմ է ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը։
Անցյալ տարի Երևանն ու Բաքուն սկսել են քննարկումները ապագա խաղաղության պայմանագրի շուրջ՝ ՌԴ, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ:
Zinvor.info