Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը
  Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը
09:11     11 09 2023    
Հեռախոսազրույց է կայացել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Զրույցի շրջանակնրում, որը տեղի է ունեցել նախագահ Էրդողանի՝ G20-ի առաջնորդների 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գտնվելու ժամանակ, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունները և Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Ղարաբաղ  


Լրահոս