Սեպտեմբերի 13-ին ևս 25 ընտանիք կտեղափոխվի Աղալը
Սեպտեմբերի 13-ին ևս 25 ընտանիք կտեղափոխվի Աղալը
13:03     09 09 2023    
Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեն վիճակահանություն է անցկացրել այն ընտանիքների միջև, որոնք հաջորդ փուլում կտեղափոխվեն Զանգիլանի շրջանի Աղալը գյուղ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնում են Կոմիտեից, միջոցառմանը մասնակցել են՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում ներառված Զանգիլանի, Ջաբրայիլի և Գուբադլիի շրջաններում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչության, Զանգիլանի շրջանի Գործադիր իշխանության, պետական կոմիտեին առընթեր Հանրային խորհդի ներկայացուցիչներ։

Վիճակահանությանը մասնակցել են 25 ընտանիքներ (123 մարդ): Համաձայն կազմի՝ դրանցից 10-ը ապահովվել է է 3 սենյականոց, 9-ը՝ չորս, 6-ը՝ հինգ սենյականոց մասնավոր բնակելի տներով։ Այս ընտանիքներն ապրում են Բաքու և Սումգայիթ քաղաքներում՝ Աբշերոնի շրջանի ժամանակավոր բնակության վայրերում։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Աղալը  


Լրահոս