Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ
16:16     08 09 2023    
Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից «լարված հումանիտար իրավիճակի» և «շրջափակման» մասին տարածվող պնդումներն անհիմն են և հանդիսանում են այս երկրի քաղաքական շահարկումների մաս։

Նշվել է, որ Հայաստանի և նրա ստեղծած ինքնահռչակ վարչակարգի՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհը և Լաչինի ճանապարհը բեռնափոխադրումների համար միաժամանակ օգտագործելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկից հրաժարվելը ապացուցում է՝ հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունների կեղծ լինելը։

Ընդգծվել է, որ Հայաստանի սադրիչ քայլերը, որոնք խոչընդոտում են հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին, այդ թվում՝ ադրբեջանական տարածքներում ինքնահռչակ վարչակարգին աջակցելու և Ադրբեջանի տարածքում զինված ուժերի պահպանման մասին հայտարարությունները, սպառնալիքի աղբյուր են։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս