Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
 Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
12:54     08 09 2023    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նախարարը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների աճի, Հայաստանի կողմից մանիպուլյացիաների և միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն ուղղված քարոզչության մասին։ Անդրադարձ է արվել տարածաշրջանում իբր «բարդ հումանիտար իրավիճակի» և «շրջափակման» պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջամտության անթույլատրելիությանը, այդ թվում՝ Ղարաբաղում բնակվող հայերին ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ջանքերին։ Նշվել է, որ հայկական կողմի բոլոր այս գործողությունները վկայում են այն մասին, որ իրավիճակը ոչ թե «մարդասիրական», այլ քաղաքական բնույթ է կրում։ Ընդգծվել է՝ միջազգային հանրության կողմից Հայաստանի սադրիչ քայլերը խստորեն դատապարտելու անհրաժեշտությունը, և ուշադրության է հասցվել, որ չնայած հայկական կողմի հայտարարություններին և քայլերին, որոնք սպառնում են խաղաղ գործընթացին, Ադրբեջանը հաստատակամ է առաջ տանել կարգավորման օրակարգը, դրա հետ մեկտեղ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում՝ կանխելու իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս