Պեսկով. Ռուսաստանը կարևոր դեր է խաղում հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում
 Պեսկով.  Ռուսաստանը կարևոր դեր է խաղում հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում
16:42     05 09 2023    
Ռուսաստանը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի անբաժանելի մասն է։ Դրա համար էլ նա չի կարող որևէ տեղ գնալ: Եվ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից. Չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Նրանց մեծ մասը Ռուսաստանի բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են»,- հայտարարել է Պեսկովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ռուսաստան  


Լրահոս