Հիքմեթ Հաջիև. «Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»
  Հիքմեթ Հաջիև.  «Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»
18:36     31 08 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х սոցիալական ցանցի իր էջում կիսվել է նոր հրապարակմամբ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի Х սոցցանցի էջին:

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից մատակարարվող ալյուրից հրաժարվելը արտադրության վայրի (Ադրբեջան) պատճառով ռասիզմ է ապօրինի խամաճիկ ռեժիմի կողմից։ Ադրբեջանն այլևս չի կարող հանդուրժել իր տարածքում «գորշ» անվերահսկելի գոտու առկայությունը: Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»,- գրել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս