«Մենք մտադիր ենք Ադրբեջանում թուրքական բանակի փոքր մոդել ստեղծել»․ Իլհամ Ալիեւ
 «Մենք մտադիր ենք Ադրբեջանում թուրքական բանակի փոքր մոդել ստեղծել»․  Իլհամ Ալիեւ
20:37     26 02 2021    
«Ռազմական ոլորտում Թուրքիայի հետ մեր համագործակցությունը կշարունակվի: Թուրքական բանակն աշխարհում ամենաուժեղներից մեկն է, իսկ ՆԱՏՕ-ում` երկրորդը: Մենք մտադիր ենք ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել Ադրբեջանում: Այս ուղղությամբ արդեն գործնական միջոցառումներ են ձեռնարկվել», - ասել է Իլհամ Ալիևը:

Նախագահը շեշտել է, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը ձեռք է բերել անգնահատելի փորձ, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Պատերազմի ընթացքում մենք կուտակված փորձ ունենք, և պետք է դրանից ճիշտ եզրակացություններ անենք: Թուրքիայի և Ադրբեջանի միջև օրենսդրական մեծ բազա կա: Մենք Թուրքիայի հետ մի շարք փաստաթղթեր ենք ստորագրել, որոնց թվում փոխադարձ ռազմական օգնության մասին փաստաթուղթ կա: Իհարկե, եթե Ադրբեջանին որևէ վտանգ սպառնա, վստահ եմ, որ Թուրքիան կօգնի մեզ», - հավելել է նախագահը:


Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս