Ալիևը՝ Մակրոնին. Հայաստանը նպատակաուղղված խոչընդոտում է Աղդամ-Խանքենդի ճանապարհի գործարկումը
  Ալիևը՝ Մակրոնին. Հայաստանը նպատակաուղղված խոչընդոտում է Աղդամ-Խանքենդի ճանապարհի գործարկումը
10:38     30 08 2023    
Օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Աղդամ-Խանքենդի և Լաչին- Խանքենդի ճանապարհների բացման հարցը։

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Աղդամ- Խանքենդի ճանապարհի բացումից հետո կարող է օգտագործվել Լաչին-Խանքենդի ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանն ու տխրահռչակ ռեժիմը հրաժարվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամ- Խանքենդի ճանապարհով բեռների տեղափոխման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից։ Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը, առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու, պետական սահմանի ուղղությամբ հումանիտար նշանակության բեռներ է հասցրել, որի նպատակը քաղաքական շահարկումն է:

Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, իր հերթին, նույնպես պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանն ու առկա լարվածության վերացմանը, և առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Մակրոն  


Լրահոս